Քաղաքականություն

«Քաղաքացու որոշում» կուսակցության համար խորհրդարանը լրացուցիչ գործիքակազմ է

3 րոպեի ընթերցում

«Քաղաքացու որոշում» կուսակցության համար խորհրդարանը լրացուցիչ գործիքակազմ է

ԵՐԵՎԱՆ. 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը «Ապագան ՔՈնն է» կարգախոսով, կշրջի ընտրատարածքներով՝ քաղաքացիներին բաժանելով ծրագրային թռուցիկներ և կուսակցության խորհրդանիշ հանդիսացող մանդարիններ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն ասաց, որ մանդարինը խորհրդանշում է համանմանների հավասարության միասնության և արդարության արժեքներ:

Հարցին, թե ինչու են քարոզարշավը սկսում Մաշտոցի պուրակից, Նահապետյանը պատասխանեց, որ իրենք վերադարձել են այնտեղ, որտեղից սկսել են: «Մաշտոցի պուրակը մի վայր է, որտեղ ձևավորվել են այսօր արդեն ֆորմալ քաղաքական գործընթացներում մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Այստեղից է մեկնարկել 2012 թվականին հանրային տարածքի համար պայքարը»,-նշեց նա:

Միքայել Նահապետյանն ասաց, որ իրենց առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրելու են ՀՀ քաղաքացիներ, ում համար հանրային համերաշխության և սոցիալական արդարության հարցերը կարևոր են, այն մարդիկ, ում քաղաքացիական գործունեությունը եղել է այդ արդարության հաստատումը: «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը խոսում է այն մասին, որ Հայաստանում հարյուր հազարավոր են այն մարդիկ, ովքեր սոցիալական արդարության խնդիր պետք է բարձրացնեն»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե չհաղթահարեն անցողիկ շեմը, շարունակելու են զբաղվել ակտիվ գործունեությամբ: «Մեզ համար խորհրդարանում հայտնվելը կարգավիճակի խնդիր չէ: Մենք մեզ շատ հարմարավետ ենք զգացել տարիներ շարունակ փողոցում մեր օրակարգերը բարձրացնելիս՝ տարբեր սոցիալական շարժումներում: Մեզ համար խնդիր չէ աշխատել խորհրդարանից դուրս, խորհրդարանը մեզ համար լրացուցիչ գործիքակազմ է: Եթե Հայաստանի քաղաքացիները նպատակահարմար գտնեն, որ այդ գործիքակազմին մենք տիրապետենք, մենք կգնանք այդ գործիքակազմն օգտագործելու ճանապարհով, եթե ոչ, մենք մեր գաղափարների համար կպայքարենք արտախորհրդարանական ճանապարհով»,-ընդգծեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամը:

Նոյեմբերի 26-ից մեկնարկած պաշտոնական քարոզարշավը կտևի 12 օր և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություն և երկու դաշինք: Դրանք են «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում