Պաշտոնական

Արա Բաբլոյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 26-ին ընդունել էՍեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Ողջունելով հյուրին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների անցկացումը Երեւանում:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ կազմակերպությունը բազմակողմանի տնտեսական համագործակցության յուրահատուկ հարթակ է, որը կարող է նպաստել տարածաշրջանային կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ լիագումար նստաշրջանի անցկացման համար հայակական կողմը արել է հնարավորը եւ ակնկալվում է արդյունավետ աշխատանք:

Ասաֆ Հաջիեւը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցնեն շահագրգիռ քննարկումների ու փոխհամաձայնության մթնոլորտում:

Զրուցակիցները քննարկել են նստաշրջանի աշխատանքներին վերաբերող ընթացակարգային հարցեր, անդրադարձել սեւծովյան տարածաշրջանում առկա իրավիճակին, ներկայացրել իրենց տեսակետները որոշ խնդիրների առնչությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում