«Իմ քայլը» դաշինքը խոստացավ ԱԺ ընտրություններում հաղթելու դեպքում ՀՀ-ն դարձնել արդյունաբերական երկիր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններում դեկտեմբերի 9-ին հաղթելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը դարձյալ կդառնա արդյունաբերական երկիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Թալին քաղաքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք միջոցներ ենք ձեռնարկելու, որ Հայաստանը կրկին դառնա արդյունաբերական երկիր։ Դեկտեմբերին մեր նորանկախ պատմության մեջ կբացվի կենցաղային տեխնիկա արտադրող առաջին գործարանը, որն, օրինակ, հեռուստացույց կարտադրի։ Երեք օր առաջ հանդիպեցի հայազգի ներդրողի հետ, ով աշխարհում երեք տեղ շատ հայտնի գործարաններ ունի։ Նա ասաց, որ գալու է և իր հայրենիքում գործարան է ստեղծելու։ Առաջիկայում Սևանում շաքարի նոր գործարան է ստեղծվելու։ Եթե ամեն ինչ հարթ ընթանա, 2019 թվականին մեր երկրի տնտեսության կերպարն է փոխվելու»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ 2019 թվականին իրենց կողմից մի շարք այլ բարեփոխումներ են տեղի ունենալու, եթե վստահության քվե ստանան ժողովրդի կողմից։

«Մենք ասում ենք, որ միկրոբիզնեսն ամբողջությամբ ազատելու ենք հարկերից: Թալին քաղաքում աշխատող բոլոր հիմնարկները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 24 մլն դրամը, ազատվելու են հարկերից։ Եվ սա աշխատանքի խրախուսման մեր քաղաքականության արդյունքն է։ Մենք բոլոր անհատ տաքսու վարորդներին ազատելու ենք բոլոր տեսակի հարկերից։ Այսօր մարզում ամեն տաքսու վարորդ ամսական վճարում է 8000 դրամ, մենք նրանց ազատելու ենք այդ հարկից, որովհետև խրախուսելու ենք աշխատանքը։ Ներդնելու ենք բալային համակարգ վարորդների համար։ Կոպիտ տուգանքների համար այդ բալերից տարեկան հանվելու են։ Ծանր խախտումները լինելու են 3-բալանոց, և այդպես նվազելու է յուրաքանչյուր խախտման դեպքում։ Երբ հասավ 0-ի մեկ տարվա մեջ, վարորդական իրավունքը կասեցվելու է, և մեր ճանապարհներին մնալու են կարգապահ վարորդները։ Պետական բյուջեի հաշվին ՀՀ բոլոր դպրոցականները տարին առնվազն մեկ անգամ թատրոնում, թանգարանում ու դասական երաժշտության համերգի լինելու հնարավորություն են ունենալու»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց նպատակը ազատ ու արդար ընտրությունների կազմակերպումն է։

«Մեր նպատակը հետևյալն է, որ ՀՀ-ում տեղի ունենալիք բոլոր ընտրություններում հաղթողը լինի մի սուբյեկտ՝ՀՀ քաղաքացին, որովհետև նրա քվեով է որոշվելու՝ ով է առաջինը, երկրորդը, երրորդը։ Ոչ թե սպառնալիքներով, լցոնումներով, այլ քաղաքացու ազատ կամարտահայտմամբ։ Մեր հեղափոխության ամենամեծ արդյունքն այն է, որ, ըստ էության, մենք Հայաստանից վերացրինք հեղափոխությունների անհրաժեշտությունը, որովհետև դուք ձեր հեղափոխությունը կարող եք անել ձեր մեկ քվեաթերթիկի միջոցով։ Հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև դուք ընտրում էիք մեկին, ընտրվում էր մեկ ուրիշը: Հեղափոխության ամենամեծ արդյունքը պետք է լինի այն, որ դուք ամեն ընտրության ժամանակ այդ յեղափոխությունն անեք ձեր քվեով։ Ես դարձել եմ վարչապետ, որովհետև դուք եք այդպես որոշել, որ պահին որոշեք, որ ես այլևս չպետք է լինեմ, ես կդադարեմ լինել ՀՀ վարչապետ, սա է հեղափոխության ամենամեծ արդյունքը։ Իշխանությունը ժողովրդինն է, մենք ընդամենը ժողովրդի իշխանական տեղապահն ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը