Արամ Սաֆարյանի կարծիքով` լրատվությունը պետք է ունենա ոչ միայն տեղեկացնող, այլ նաև ուղղորդող գործառույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրությունը պետք է ունենա ոչ միայն տեղեկացնելու և կրթելու, այլ նաև դաստիարակելու գործառույթ: Քաղաքական առճակատումների, բևեռների միջև մրցակցության պայմաններում մեդիան պետք է ունենա նաև ուղղորդող գործառույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը նման տեսակետ հայտնեց «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումում:

«Աշխարհը շատ արագ է փոփոխվում: Վերջին տարիներին մենք մտել են մի նոր փուլ` տեղեկատվական և կիբեռպատերազմների: Այդ պատերազմներն ունեն նաև քարոզչական պատերազմների տեսք, աշխարհում պայքար է ընթանում աշխարհաքաղաքական բևեռների միջև: Քաղաքագետներն ասում են, որ առաջիկայում ևս տեսնելու ենք քաղաքական առճակատում, բևեռների միջև մրցակցություն: Եվ ուզում են Հայաստանին դրանց մաս դարձնել. աշխարհը փոխկապակցված է: Եվ դրա համար մեր լրագրությունը պետք է ունենա ոչ միայն տեղեկացնելու, այլ նաև կրթելու, դաստիարակելու ֆունկցիա: Մենք մոռացել ենք այդ ֆունկցիայի մասին, քանի որ կածում ենք, թե մեզ կմեղադրեն պրոպագանդայի մեջ»,- ասաց Սաֆարյանը:

Նա նկատեց, որ այս առումով CNN-ի և BBC-ի աշխատելաոճի զինանոցից կարելի է որոշ բաներ փոխառել: Սաֆարյանը հիշեց, որ ԽՄ փլուզումից հետո լրատվամիջոցները դարձան պարզապես մտքերի, գաղափարների փոխանցող, հրաժարվեցին պրոպագանդայի ֆունկցիայից: Սակայն նրա կարծիքով` քաղաքական առճակատումների շրջանում լրատվությունը պետք է մոբիլիզացնել: «Լրատվությունը պետք է մոբիլիզացնենք, որ այն միաժամանակ լինի տեղեկացնող, սովորեցնող և ուղղորդող»,-նկատեց Սաֆարյանը: Իշխանությունը պետք է մտածի իշխանություն-ընդդիմություն, իշխանական մամուլ-ընդդիմադիր մամուլ լուրջ երկխոսության մասին: Սաֆարյանը կարծում է, որ իշխանությունը պետք է իրեն տեր զգա ոչ թե մի խումբ մարդկանց, այլ ողջ Հայաստանի, ողջ հայության համար, միայն այդ դեպքում կարելի է ունենալ առաջադիմություն:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում