ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը սաուդացի լրագրողի սպանության գործով ձայնագրություն ունի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում (ԿՀՎ) ձայնագրություն է հայտնվել, որից հայտնի է դառնում, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդը կարգադրում սպանել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիին:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:

Պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվինը գրում է, որ արքայազնը հեռախոսով խոսել է իր հարազատ եղբոր հետ, որը ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանն է, և նրան խնդրել որքան հնարավոր է արագ «լռեցնել» Խաշոկջիին:

Սյունակագրի փոխանցմամբ՝ այս ձայնագրությունը քննարկվել է նաև ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջինա Հասպելի Անկարա կատարած այցի ժամանակ:

Սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջին անհետացել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք մուտք գործելուց հետո:

Անհետանալուց շաբաթներ անց հաստատվել է, որ լրագրողը սպանվել է:

Կասկածներ կան, որ լրագրողի սպանության պատվերը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդը:

Հայերեն Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է