Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենը կնշանակվի մրցույթի արդյունքում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնիտնօրենի պաշտոնը դեռ թափուր է: Ամենայն հավանականությամբ՝ տնօրենի մրցույթը կկայանա 6 ամիս անց, բայց, մինչ այդ, ելնելով անհրաժեշտությունից, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը: «Ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու անհրաժեշտությունը բխում էր թատրոնի հյուրախաղերի մեկնելու հանգամանքից և մի քանի նախագծերից, որոնք չպետք է հետաձգվեին: ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվել է 6 ամիս ժամանակով, դրանից հետո անպայման լինելու է մրցույթ, իսկ թե ով կլինի՝ ես թե մեկ ուրիշը, դա ժամանակը ցույց կտա: Թատրոնն ունի ընթացք ու այդ ընթացքով գնում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լյուդվիգ Հարությունյանը: Մրցույթին թատրոնն իր թեկնածուին կառաջադրի: «Թատրոնը ամուր է, կուռ է իր կարծիքի և մտքի մեջ: Ընտրություններին իր թեկնածուն կունենա թատրոնը: Մեր թեկնածուն կմասնակցի, և եթե հաղթեց, ուրեմն կշարունակի իր աշխատանքը:

Իսկ այդ թեկնածուն ե՞ս կլինեմ, թե՝ այլ մարդ, առայժմ չեմ կարող ասել»,- նկատեց Լյուդվիգ Հարությունյանը՝ հիշեցնելով 2 տարի առաջ տնօրենի պաշտոնի համար անցկացված մրցույթը: «Երկու տարի առաջ թատրոնը պնդում էր, որ իր թեկնածուն լինի թատրոնի տնօրեն: Ես կարծում եմ՝ արդարացրեցինք մեզ առաջադրված պահանջները: Արվեց այն, ինչը, գուցե, բարձր հնչի, անհնարին էր: Մեր թատրոնը կարծելու իրավունք ունի»,- հավելեց Լյուդվիգ Հարությունյանը: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, 34-ամյա Տիգրան Վիրաբյանը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ: Տիգրան Վիրաբյանը երկու տարի զբաղեցրել է Գյումրու թատրոնի տնօրենի պաշտոնը:

Տիգրան Վիրաբյանը երկու տարվա ընթացքում 2-3 անգամ կրկնապատկել է թատրոնի եկամուտը։ Պաշտոնական տվյալներով՝ 2016 թվականին թատրոնն ունեցել է 22 հազար հանդիսատես, 2017-ին՝ 40 հազարից ավելի։ Այս տարվա ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ