Սպորտ

Մխիթարյանը վերադարձել է Լոնդոն 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը վերադարձել է Լոնդոն 

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեր հավաքականի կազմում անցկացրած խաղերից հետո կրկին միացել է Լոնդոնի «Արսենալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը մարզվել է «զինագործերի» կազմում: «Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 25-ին` արտագնա խաղում մրցելով «Բորնմուտ»-ի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին:

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է և ունի միայն 24 միավոր: Առաջատարը 32 միավորով «Մանչեսթեր Սիթի»-ն է: Նրան հերթականությամբ հաջորդում են «Լիվերպուլ»-ը (30 միավոր), «Չելսի»-ն (28 միավոր) և «Տոտենհեմ»-ը (27 միավոր):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում