Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Գավառի թատրոնի վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցավ Լևոն Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնի՝ ամբողջությամբ վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, թատրոնի նոր շենքի բացման արարողությանը մասնակցեց նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Իր ելույթում Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի մեր երկրում թատրոնների, թանգարանների, համերգասրահների հաճախելիությունն ավելանա: Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Գավառի թատրոնը հանդիսատեսի պակաս չի ունենա:

«Ես համոզված եմ, որ մարզպետարանը, քաղաքապետարանը կկազմակերպեն, որ Գեղարքունիքի մարզի բոլոր աշակերտները մի տարվա ընթացքում անպայման մի այց ունենան այս թատրոն: Հույս ունեմ, որ թատրոնի անձնակազմը պատշաճ մակարդակի ներկայացումներ կկազմակերպի, որպեսզի երեխաները սիրով գան այստեղ: Իհարկե, դա պարտադրանքով չի կարելի անել: Թատրոնը պիտի այնպիսի ներկայացումներով հանդես գա, որ երեխաները հերթ կանգնեն, թե ով ավելի շուտ այդ ներկայացումները կնայի: Բոլորիդ շնորհավորում եմ այս փառահեղ իրադարձության կապակցությամբ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնաքկատարը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարԼիլիթ Մակունցի և կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց թատրոնի նոր շենքում, ծանոթացավ պայմաններին, շփվեց թատրոնի անձնակազմի հետ:

Հայերեն العربية English Français Русский

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը