Տիգրան Խաչատրյանը կարևորել է մասնավոր հատվածում բարձր թափանցիկություն ապահովելու խնդիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսությունում զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ արտադրողականության հետ կապված խնդիրը: Երևանում անցկացվող «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» թեմայով համաժողովի ժամանակ իր ելույթում այս մասին նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով թվային տվյալներ: 2017 թվականին Հայաստանում 1 մարդը մեկ ժամում արտադրել է 5.5 ԱՄՆ դոլարին համարժեք համախառն ներքին արդյունք: Այս ցուցանիշը զարգացած եվրոպական երկրներում կազմում է մոտավոր 80 եվրո, ԱՄՆ-ում՝ 60-65 դոլար:

«Եթե մենք ուզում ենք աշխարհում մրցել, ապա այս թվերը պետք է չմոռանանք: Ավելորդ է նշել, որ մասնավոր հատվածում կազմակերպությունների կողմից խնդրի գիտակցումը և դրա ուղղությամբ երկարաժամկետ ու գիտակցված ճանապարհ անցնելը հենց այն եղանակն է, որով պետք է հարցերը լուծում ստանան: Առանց մասնավոր հատվածում ներդրումների զգալի ավելացման մենք չենք կարող ակնկալել, որ տնտեսությունն ունի առաջիկայում բարձր աճ ապահովելու ներուժ: Ներդրումներ հնարավոր են միայն այն պայմաններում, եթե կազմակերպությունները պատրաստ են դրանք ընդունել: Օտարերկրյա ուղղակի ներդրողները գնում են այնպիսի տնտեսություններ, որտեղ մասնավոր հատվածի թափանցիկության աստիճանը բավական բարձր է, և հասկանալի են մասնավոր հատվածում գործող կանոնները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Տիգրան Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով, մենք ունենք մասնավոր հատվածում կոռուպցիայի դրսևորման մի քանի դրսևորումներ, որոնց թվում է կոռուպցիան պայմանագրային հարաբերություններում: Ըստ նրա՝ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ կազմակերպության անմրցունակությունը քողարկելու կամ շրջանցելու եղանակներից մեկը: Մյուս երևույթը կապված է գործադիր ղեկավարության և բաժնետերերի միջև իշխանության տարանջատման կամ դրա բացակայության ռիսկերի հետ:

«Երբ մենք չունենք կորպորատիվ կառավարման բարձր մակարդակ, ապա երկարաժամկետ հատվածում չի կարելի ակնկալել, որ այդպիսի կազմակերպությունը կապիտալի շուկայում կարող է ներգրավել բավարար ֆինանսական ռեսուրսներ: Պետք է այս հարցերի մասին բաց խոսել, մեր անելիքները փոխենք այնպես, որ կարողանանք համահունչ կառավարման մեթոդներ ներդնել՝ ունենալով մրցունակ ձեռնարկություններ»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ կան բազմաթիվ թափանցիկ ընկերություններ, որոնցից կարելի է օրինակ վերցնել:

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար

Մոսկվայում ռետրո տրամվայների շքերթ է անցկացվել

Մոսկվայի «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հոգևոր երգեցողության փառատոն

COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի

Սալարկվում է Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհը

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 11-ի

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա. ՊԵԿ

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն