Միջազգային

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 66-ի

2 րոպեի ընթերցում

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 66-ի

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհի զոհերի թիվը հասել Է 63-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտնել Է Բյութի շերիֆ Քորի Հոնեան մամուլի ասուլիսում, որը հեռարձակում Էր ABC հեռուստաընկերությունը: Այսպիսով Կալիֆոռնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում Է 66:

«Այսօր հայտնաբերվել են եւս յոթ մարդու մարմնամասեր: Դա Բյութի օկրուգում զոհվածների թիվը հասցնում Է 63-ի»,- տեղեկացրել Է Հոնեան: Նրա խոսքով՝ ներկայում ճանաչված Է 53 զոհված: Դրա հետ մեկտեղ կտրուկ աճել Է անհայտ կորածների թվաքանակը՝ նոյեմբերի 14-ի 297-ից մինչեւ 631՝ ներկա պահի դրությամբ:

Իշխանությունները պարզաբանում են, որ այս տեղեկությունները այնքան Էլ ստույգ չեն, քանի որ կարող են կրկնորդել նույն անուններով ու ազգանուններով մարդկանց: «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել Է 566 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 11,8 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ Է դարձել 9,7 հազար բնակելի շենք: «Քեմպը» հաջողվել Է արգելափակել 40 տոկոսով:

Կրակի դեմ պայքարելու համար Բյութի օկրուգում մոբիլիզացվել են ավելի քան 5,4 հազար հրշեջներ, 620 միավոր հատուկ տեխնիկա, 24 ուղղաթիռ, 105 բուլդոզեր եւ 75 ավտոցիստեռն ջրի փոխադրման համար: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի Է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, որտեղ անցած շաբաթվանից մոլեգնում են անտառային հրդեհները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում