Քաղաքականություն

«Ալյանս» կուսակցությունը միավորվում է ԲՀԿ-ի հետ

1 րոպեի ընթերցում

«Ալյանս» կուսակցությունը միավորվում է ԲՀԿ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալյանս» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միավորվելու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին հայտնեց «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը: «Այսօրվա իրականությամբ, այս ընտրակարգով և քաղաքական դասավորությունների տրամաբանությունը հուշում է, որ անհրաժեշտ է ժողովրդի առջև կանգնել ավելի մեծ, մոբիլիզացված մարդկային ռեսուրսով ու կարողություններով:

«Ալյանս» կուսակցությունը, որը ձեր խոնարհ ծառան ներկայացրել է խորհրդարանում այս գումարման 1.5 և նախորդ գումարման 2 տարիների ընթացքում, որպես անհատ, ով աշխատել է ԲՀԿ խմբակցության, այնուհետև «Ծառուկյան» խմբակցության կազմում, հանդես եկավ որոշմամբ, որ մենք միավորվում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, համալրում ենք այն քաղաքական թիմը, որի հետ ունենք համագործակցություն խորհրդարանական գործունեության 7, քաղաքական գործունեության 10 տարիների ընթացքում»,- ասաց Ուրիխանյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում