Նախատեսվում է 33 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտ կառուցել
1 րոպեի ընթերցում
![Նախատեսվում է 33 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտ կառուցել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/954255.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային մեծ մարզադաշտ կառուցելու նախագիծ է մշակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Վերջինիս խոսքով` իր մեծագույն երազանքն է ազգային ստադիոն կառուցելը, որը կտեղավորի 33 հազար հանդիսական: Այժմ «Հրազդան» մարզադաշտը գրավադրված է, իսկ վերանորոգումը հսկայական ծախսեր կպահանջի:
Վանեցյանը փաստեց նաև, որ առաջիկայում Հայաստան աշխատանքի կհրավիրվի աշխարհահռչակ մանկապատանեկան ֆուտբոլի մասնագետ, ով կստանձնի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը, սակայն անուն չնշեց:
ՀՖՖ նախագահը շեշտեց նաև, որ առաջիկայում կվերաբացվի Բանակի կենտրոնական ակումբը: