Կամերային նվագախումբը իր հիմնադիր Զարեհ Սահակյանցի 85-ամյակի առթիվ հանդես եկավ մեծ համերգով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումը, հարգելով իր հիմնադիր Զարեհ Սահակյանցի վառ հիշատակը, նրա հոբելյանին նվիրված համերգային ծրագրով ներկայացավ: Երեկոյին հանդես եկան ջութակահար Նիկոլայ Մադոյանը, ալտահար և տրոմբոնահար Խուան Պարդոնը (Իսպանիա), քանոնահար Նարեկ Կազազյանը, ֆլեյտահարներ Մարի Լալայանցը և Լիա Հարությունյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը (Ռուսաստան):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագիրն անցկացվեց նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հայաստանի պետական կամերային նվագախումբը ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Երաժիշտները և նվագախումբը համերգային ծրագրում հանդիսատեսին ներկայացրին Գեորգ Վագենզեյլի, Ծովինար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Էդվարդ Միրզոյանի, Մաքս Ռեգերի ստեղծագործությունները:

Ալտահար Մաքսիմ Նովիկովը, թեև Հայաստանում բազմիցս հանդես է եկել համերգներով, սակայն Կամերային նվագախմբի հետ առաջին անգամ էր ելույթ ունենում: «Պրոֆեսիոնալ նվագախումբ է, շատ հաճելի էր համագործակցել: Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Զարեհ Սահակյանցի 85-ամյակին նվիրված համերգին: Գիտեմ, որ Զարեհ Սահակյանցը երաժշտարվեստում շատ բան է արել: Գիտեմ նաև, որ ալտ է նվագել: Ինձ նրա մասին շատ բան է պատմել Սահակյանցի դուստրը՝ Սաթի Սպիվակովան»,-նշում է Մաքսիմ Նովիկովը:

Ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցը 1957-58 թվականներին եղել է Մոսկվայի կամերային նվագախմբի ջութակահար: 1958-ին վերադարձել է Հայաստան և ստանձնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի պաշտոնը: Եղել է իր հիմնադրած Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Զարեհ Սահակյանցը իր վառ անհատականության և հեղինակության շնորհիվ կարողացավ իր շուրջը համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների, և կարճ ժամանակում Կամերային նվագախումբը ձեռք բերեց մեծ համբավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Սահակյանցի անձի և անվան հետ են կապված նվագախմբի բարձրաճաշակ գեղարվեստական ոճի ձևավորումը, ունկնդրի խանդավառ ընդունելությունը Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրի համերգասրահներում: Նա մահացել է 1986 թվականի հունվարի 6-ին Երևանում: Սահակյանցի թողած կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթները ժառանգեցին ու շենացրին նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոնստանտին Բաղդասարյանը, Ռուբեն Ահարոնյանը, Արամ Ղարաբեկյանը:

2011-ին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է նշանակվել Վահան Մարտիրոսյանը:

Հայերեն

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին