Չեմ սիրում ենթարկվել այլ ռեժիսորների. անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Արծրուն Մանուկյանի «Նորամուտը» 

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա առաջին անիմացիոն ֆիլմը միանգամից մրցանակի արժանացավ՝ այն էլ միջազգային փառատոնում: Նա վստահ է՝ անիմացիոն ֆիլմերն անսահմանափակ ինքնարտահայտման ու ինքնադրսևորման հնարավորություններ են ընձեռում ցանկացած ստեղծագործողի: Անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» 10-րդ միջազգային փառատոնի «Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ» անվանակարգում այս տարի հաղթող ճանաչվեց ԵԹԿՊԻ-ի ուսանող, 21-ամյա ռեժիսոր Արծրուն Մանուկյանի «Տուր ինձ խաղաղություն» ֆիլմը: «Նորամուտ»-ի հերոսն «Արմենպրես»-ի հեղինակային նախագծում պատմում է «ՌեԱնիմանիա»-ի, պատերազմի մասին պատմող անիմացիոն ֆիլմի և անիմացիոն կինոյի ուղին ընտրելու մասին:

Անիմացիան՝ կյանքի անբաժան ուղեկից

Մասնագիտության ընտրությունը կայացրել եմ 3 տարի առաջ, ընտրեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի անիմացիոն ռեժիսուրա բաժինը: Կհարցնեք՝ ինչո՞ւ եմ ցանկանում հենց մուլտֆիլմերի ստեղծմամբ զբաղվել:

Կարծում եմ, որ մուլտֆիլմերի դեպքում երևակայությունդ անսպառ է, կարող ես անել այն, ինչ ուզում ես: Հնարավորություն ունես անշունչ իրերին կյանք ու կարևորություն տալ: Դա ինչ-որ հանճարեղ բան է:

Առաջին մուլտֆիլմս ստացել եմ հասարակ զինվորիկ-խաղալիքների միջոցով: Իմ խնդիրն էր հասկանալ, թե ես որպես ռեժիսոր ինչ պետք է անեմ:

Երեք սիրելի անիմացիոն ֆիլմերի ռեժիսորներ ունեմ: Իմ սիրած անիմացիոն ֆիլմերի հեղինակներն են Սիլվեն Շոմեն, Հայաո Միյաձակին և Գարրի Բարդինը: Նրանց երեքի ոճերն էլ տարբեր են, և նրանցից շատ բան եմ սովորել:

Չենթարկվելու մղում

Արվեստագետների ընտանիքից եմ, ի ծնե արվեստի մեջ եմ եղել՝ թատրոնում կուլիսներից նայում էի դերասաններին: Չեմ կարողանում ենթարկվել այլ ռեժիսորների, դրա համար ինքս ռեժիսոր դարձա: Սիրում եմ ինձ «ենթարկեցնել» այն մարդկանց, որոնցից ինչ-որ բան ունեմ ստանալու: Բայց պետք է ասեմ, որ մուլտֆիլմերի դեպքում անշունչ առարկաների հետ ես աշխատում: Եվ դա պակաս հետաքրքիր չէ:

Առաջին մրցույթը, առաջին մրցանակը

«ՌեԱնիմանիա»-ն առաջին մրցույթն էր, որին մասնակցեցի և միանգամից մրցանակի արժանացա: Փառատոնի «Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց իմ «Տուր ինձ խաղաղություն» անիմացիոն ֆիլմը: Այն պատերազմի մասին է, հակամարտող պետությունների մասին: Պատերազմի ընթացքում զոհվում են անթիվ, անհամար զինվորներ և անգամ վերջին պահին, երբ, թվում է, կարելի է խուսափել մահվանից, մահը դառնում է անխուսափելի: «Ո՛չ պատերազմին, ո՛չ մահվանը, ո՛չ արհավիրքին, ո՛չ դաժանությանը». հենց սա է ֆիլմի կարգախոսը: Ֆիլմի վրա, բացի ինձնից, աշխատել են Ալեն Հովակիմյանը (անիմատոր) և Նարեկ Ալեքսանյանը (օպերատոր):

Առաջին ֆիլմս էր և առաջին մրցանակս: Հուսամ՝ ոչ վերջինը: Մրցանակը ստանալիս շատ հուզված էի, շատ ուրախ: Նպատակ կա ֆիլմը ներկայացնել նաև այլ փառատոնների:

Ամեն ինչ՝ ստեղծագործելու համար

Ստեղծագործելուն ոչինչ չի խանգարում: Ես ինչ անում՝ չեղած բանով եմ անում: Ինչ-որ նոր բան եմ ստեղծում: Եթե ստեղծագործելու ցանկություն կա, ապա ամեն ինչ կանեմ դրա համար: Իհարկե, ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական: Բայց վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Նոր անիմացիոն ֆիլմ լվացքի ու սիրո մասին

Հիմա նոր անիմացիոն ֆիլմ եմ նկարում լվացքի մասին, կոչվում է «Քաղաքի երազողները»: Նոր ֆիլմս պատմելու է տաբատի և կիսաշրջազգեստի մասին, որոնք սիրահարվում են, թռչում են քաղաքի վրայով: Նրանց սերը առիթ է հանդիսանում տղայի և աղջկա հանդիպմանը: Այս ֆիլմում թիմս ավելի է մեծացել, ընդգրկել եմ նկարչի, նաև դերասաններ են լինելու:

Հետագայում անպայման անցում եմ կատարելու նաև գեղարվեստական ֆիլմերի: Բայց այս պահին ինձ շատ է հետաքրքրում անիմացիան:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը