Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-45/24. Երանյան, Ֆերանտե, Յալանուզյան, Թադեւոսյան, Աբրահամյան

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-45/24. Երանյան, Ֆերանտե, Յալանուզյան, Թադեւոսյան, Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Հովհաննես Երանյան, «Բրուտի երկրորդ աշակերտը»

467480826_8951683651560208_8096769883812957612_n.jpg

Հովհաննես Երանյանի տասնմեկերորդ ժողովածուն, որի մեջ ընգդրկված են հեղինակի նոր պատմվածքներն ու «Դաշնակից կանայք» վիպակը, առանձնանում է իրականի ու երևակայականի հետաքրքիր ներդաշնակությամբ, սեփական կենսափորձի ու վերիրական անցումների համադրությամբ։

Այդպիսով՝ կյանքի ու մահվան, սիրո և ատելության իմաստների որոնման գրողական ճիգը դառնում է անգամ կենցաղային, սովորական դրվագները մոգական երանգներով հարստացնելու փորձառություն:

Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Թարգմանական գրականություն. Էլենա Ֆերանտե, «Կորած երեխայի պատմությունը» 

462559921_1581567795813137_8304690824672970772_n.jpg

«Կորած երեխայի պատմությունը» եզրափակում է Էլենա Ֆերանտեի նեապոլիտանական քառագրությունը, որը սկսվում է «Իմ հանճարեղ ընկերուհին» սենսացիոն ընտանեկան սագայով, շարունակվում «Նոր ազգանվան պատմությունը» և «Հեռացողների և մնացողների պատմությունը» գրքերով: Շարքի վերջին մասում՝ «Կորած երեխայի պատմությունը» գրքում, երկու ընկերուհիների՝ Լիլայի և Էլենայի ընկերությունն անցնում է ժամանակի քննությունը: Երկուսն էլ ունեն ընտանիք, երեխաներ, սիրեկաններ... Սակայն որքան էլ ձգտել են փախչել Նեապոլի արվարձանային մռայլ միջավայրից, կյանքը նրանց նորից ստիպում է բախվել նեապոլիտանական իրականությանը:Լենուն ամուսնացել ու տեղափոխվել է Ֆլորենցիա, դարձել հայտնի գրող։ Բայց Նեապոլը նրան կլանում է իր մութհմայքով։ Լիլան չի կարողացել հեռանալ Նեապոլից։ Նա կայացած ձեռներեց է, բայց հաջողությունը նրան ավելի էներքաշել իտալական հարավի կենցաղային բարքերի, բամբասանքի ու ընտանեկան վեճերի հորձանուտ: Թարգմանիչ՝ Ջեննի Ֆիլյան։

Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Փաստավավերագրական գրականություն  Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան, «Հայկական կարմիր»

462573320_974201497956414_7778614980553387367_n.jpg

«Հայկական կարմիր»-ը խճանկարի ձեւաչափով ներկայացնում է Խորհրդային Հայաստանի 71 տարիները՝ 1921-ից մինչեւ 1991 թվական: Յուրաքանչյուր գլխում առանձնացված են տվյալ տարվա կարեւոր քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սպորտային իրադարձություններն ու ուշագրավ դրվագները: Գիրքը լույս է ընծայել «Մեդիամաքս մեդիա քոմփանի»-ն։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում