Հասարակական

Վիգեն Քոչարյանը Վաշինգտոնում ներկայացրել է Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Վիգեն Քոչարյանը Վաշինգտոնում ներկայացրել է Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը 2018 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը Վաշինգտոնում մասնակցել է «Իրավունքի, արդարադատության և զարգացման շաբաթ» միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր Համաշխարհային բանկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից, համաժողովի ընթացքում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական ոլորտներում իրականացված և նախատեսվող բարեփոխումների ծրագրերը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացմանն առնչվող զարգացումները, այդ թվում՝ «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակների ազգայնացման ու իրականացման գործընթացներում ՀՀ գրանցած առաջընթացը:

Նախարարի տեղակալը միջոցառման շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Համաշխարհային բանկի և այլ միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, քննարկել այդ կառույցների կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցության հետագա հնարավոր ձևաչափերը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի դատական համակարգի դիտարկման և գնահատման ծրագիրը, որը կմեկնարկի 2019 թվականի առաջին կիսամյակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում