Մոսուլում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
1 րոպեի ընթերցում
![Մոսուլում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/953872.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում որոտացած պայթյունի հետևանքով մահացել է երեք մարդ: Առնվազն ինը վիրավոր են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ պայթուցիկը գործի է դրվել կայանած ավտոմեքենայում: