NASA-ի զոնդն առաջին ազդանշանն Է Երկիր ուղարկել Արեգակին մոտենալուց հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի Parker Solar Probe զոնդը հաջողությամբ Է անցել Արեգակին մոտենալու գործողույթունը եւ առաջին ազդանշանն Է ուղարկել Երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունում:

Parker Solar Probe-ը Արեգակին մոտեցել Է 24 մլն կիլոմետր հեռավորությամբ՝ դառնալով մարդու կողմից ստեղծված տիեզերանավերից առաջինը, որը նման հեռավորության Է հասել աստղից: Նոյեմբերի 7-ին օրվա երկրորդ կեսին առաքելության մասնագետներն առաջին ազդանշանն են ստացել զոնդից: «Ստացված ազդանշանը՝ A ազդանշանը, լավագույնն Է բոլոր հնարավորներից եւ վկայում Է, որ Parker Solar Probe-ը նորմալ Է գործում, եւ նրա բոլոր գործիքներն աշխատում են ու տվյալներ հավաքում»,-հայտնել են NASA-ում: Նոյեմբերի 5-ին ապարատը հասել Է ժամում 343 հազար կիլոմետր ռեկորդային արագության:

Ավելի վաղ հոկտեմբերի 29-ին զոնդը դարձել Է մարդու կողմից երբեւիցե ստեղծված ապարատներից Արեգակին ամենամոտ գտնվողը՝ գերազանցելով Hellios 2 գերմանա-ամերիկյան զոնդին պատկանող 26 մլն մղոնի (41,8 մլն կիլոմետր) ռեկորդը: Parker Solar Probe-ը, որն անվանակոչվել Է աստղաֆիզիկոս Յուջին Փարքերի պատվին, Երկրից մեկնարկ Է վերցրել ընթացիկ տարվա օգոստոսին: Ապարատի ստեղծողի հաշվարկներով՝ յոթ տարվա ընթացքում այն պետք Է 24 պտույտ կատարի Արեգակի շուրջը: Զոնդը հանդերձված Է մի շարք գործիքներով, այդ թվում՝ խցիկով, Արեգակի մթնոլորտում մագնիսական եւ Էլեկտրական դաշտի չափման սարքով, ինչպես նաեւ «արեւային քամու» մասնիկների չափման ու դիտարկման երկու գործիքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից

Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում

ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով

Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե

Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին

Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել

Երևանում մեկ տարեկան երեխան մահացել է երրորդ հարկի պատշգամբից ընկնելու հետևանքով

ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է

«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ