Քաղաքականություն

Վարուժան Բաբաջանյանն  առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով

1 րոպեի ընթերցում

Վարուժան Բաբաջանյանն  առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին Տավուշի մարզում առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով:

Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, ԲՀԿ կողմից առաջադրված Վարուժան Բաբաջանյանը նշեց, որ իր խնդիրը լինելու է բացառապես իր քաղաքական ուժին, կառավարությանը օգնելը տնտեսական բարեփոխումների հարցում։

«Խորհրդարանում իմ հիմնական դերակատարությունը լինելու է սահմանային շրջանների խնդիրների շուրջ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը»,- ասաց Բաբաջանյանը:

Բաբաջանյանն իր հնարավորությունները բարձր է գնահատում և կարծում է, որ այս անգամ կհայտնվի խորհրդարանում:

«Դա ցույց են տալիս հանդիպումները, ներքին հարցումները, նաև տրամադրվածությունները, քանի որ ավելի մեծ փոխըմբռնում ենք ձեռք բերել տավուշցիների հետ։ Երևի, նաև փոխադարձ մեղքի զգացողություն ունենք, մի դեպքում, որ չեմ կարողացել իրենց քվեն բերել խորհրդարան, մյուս դեպքում՝ որ չեմ կարողացել հայտնվել խորհրդարանում։ Այս առումով, մեր շահերը հանընկնում են»,- ասաց Բաբաջանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում