Քաղաքականություն

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չի մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 7-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ինքը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Նման առաջարկ չի եղել: Իմ անձնական որոշումն է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին»,- ասաց Գևորգյանը:

Նախարարի խոսքով՝ իրեն չի մտահոգում այն հանգամանքը, որ կառավարության այլ անդամներ ստացել են առաջադրվելու առաջարկ, ինքը՝ ոչ:

«Ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Եթե լինի կոնկրետ առաջարկ, կոնկրետ պայմաններում, այդ հարցը կարող է քննարկվել»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ ինքը ընտրություններից հետո կշարունակի պաշտոնավարել, եթե իշխանությունները ցանկանան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում