Քաղաքականություն

Արսեն Թորոսյանը պատրաստ է շարունակել պաշտոնավարումը որպես առողջապահության նախարար

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը պատրաստ է շարունակել պաշտոնավարումը որպես առողջապահության նախարար

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը պատրաստ է շարունակել իր պաշտոնավարումը ԱԺ ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թորոսյանն այս մասին հայտնեց լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին՝ Թորոսյանը նշեց, որ դեռ պաշտոնավարում է, և նոր կառավարության ձևավորման ժամանակ այդ հարցին պատասխան կտրվի: «Բոլոր նախարարները հիմա շարունակում են պաշտոնավարումը: Եվ նոր նշանակումների հարցը կքննարկվի ԱԺ ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարության ժամանակ»,-ասաց Թորոսյանը:

Հարցին, թե՝ ցանկանո՞ւմ է ինքն, արդյոք, պաշտոնավարել, Թորոսյանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում