Քաղաքականություն

Դավիթ Տոնոյանը որևէ կուսակցության ցուցակով չի առաջադրելու իր թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

Դավիթ Տոնոյանը որևէ կուսակցության ցուցակով չի առաջադրելու իր թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցության նախընտրական ցուցակով չի առաջադրելու իր թեկնածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այս մասին վստահեցեց նոյեմբերի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Հաշվի առնելով այն, որ զինված ուժերը պետք է քաղաքական գործընթացից դուրս լինեն, ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարի՝ որևէ կուսակցության մեջ ներգրավվելն այնքան էլ ճիշտ չէ: Ես չեմ առաջադրվելու»,-հայտարարեց Տոնոյանը:

Նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ ինքը չի մասնակցելու քարոզարշավին, քանի որ պետք է ապահովի զինված ուժերի՝ քաղաքական գործընթացներից դուրս լինելը: Դա իր սկզբունքային մոտեցումն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում