Ղարաբաղյան հիմնահարց

Փաշինյանի և Ալիևի՝ Դուշանբեում պայմանավորվածությունից հետո սահմանին լարվածությունը բավականին նվազել է. Դավիթ Տոնոյան

2 րոպեի ընթերցում

Փաշինյանի և Ալիևի՝ Դուշանբեում պայմանավորվածությունից հետո սահմանին լարվածությունը բավականին նվազել է. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում պայմանավորվածությունից հետո սահմանին լարվածությունը բավականին նվազել է: Երկու կողմերի միջև կա օպերատիվ կապ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 6-ին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումից առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Սահմանին լարվածությունը բավականին նվազել է Դուշանբեի պայմանավորվածություններից հետո: Երկու կողմերի միջև կա օպերատիվ կապ՝ հեռախոսակապ: Մեզ կամ ադրբեջանական կողմին մտահոգող դեպքերի, շարժի, գործողությունների իրականացման դեպքում ահազանգում ենք անմիջապես, որպեսզի դադարեցնեն»,-ասաց Տոնոյանն ու նշեց, որ մինչ այս պահն այդ կապը եղել է կառուցողական:

Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև անմիջական կապ չկա: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ եթե ադրբեջանական կողմից աշխատանքներ են կատարվում, որոնք ուղղված են լինում դիրքերի բարելավմանը, հայկական կողմն անմիջապես արձագանքում է:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ ՓաշինյանըԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Խոսակցության ընթացքումարձանագրվելէր նաև բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում