ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեսկզբից շուրջ 20 հազար փախստականներ, որոնք պատերազմի պատճառով լքել Էին Սիրիան եւ հաստատվել Լիբանանում, իրենց տներ են վերադարձել «Ջեյդեթ Յաբուս» անցակետով, որը գտնվում Է Դամասկոսից ոչ հեռու:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի պետի տեղակալ գեներալ-մայոր Եվգենի Խարչենկոն:
«Մեր հաշվարկների համաձայն, 2018 թվականի սկզբից «Ջեյդեթ Յաբուս» անցակետով մշտական բնակության վայրեր են վերադարձել 20 հազարից ավելի փախստականներ»,- նշել Է նա: Սիրիացի փախստականններից շատերը հարկադրված Էին Լիբանանում անցկացնել մեկից ավելի տարիներ: Կենտրոնի տվյալներով՝ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը կազմում Է մոտավորապես 1,5 մլն, նրանցից շուրջ 380 հազարը երկիրը լքել են մարտական գործողությունների սկսվելուց հետո: Ընդամենը հուլիսի 18-ից Լիբանանից եւ Հորդանանից Սիրիա են վերադարձել 29 հազարից ավելի փախստականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: