Միջազգային

ԱՄՆ-ը ութ երկրի ազատել Է Իրանի դեմ պատժամիջոցներից. Bloomberg

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը ութ երկրի ազատել Է Իրանի դեմ պատժամիջոցներից. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը համաձայնել Է թույլ տալ ութ երկրների, ներառյալ Հնդկաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան, շարունակել իրանական նավթի գնումները նոյեմբերի 5-ին Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով նախագահի վարչակազմի՝ անունը չնշված ներկայացուցչին: «Թեեւ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմի նպատակը մնում Է իրանական տնտեսության եկամտի ստիպողական նվազեցումը, պատժամիջոցներից ազատումը տրամադրված Է ներկրման շարունակական նվազեցման փոխարեն, որպեսզի թույլ չտրվի նավթի գների աճ»,-գործակալությունը մեջբերել Է աղբյուրի խոսքը:

Նա պարզաբանում Է, որ այդ զիջողությունը ժամանակավոր Է, եւ ԱՄՆ-ն ակնկալում Է, որ պատժամիջոցներից ազատված երկրները առաջիկա ամիսներին կշարունակեն նվազեցնել Իրանից նավթի ներմուծման ծավալը: Աղբյուրը գործակալության համար չի ճշտել այն բանին վերաբերող մանրամասները, թե ինչ ծավալի նավթ կկարողանան երկրները ներմուծել Իրանից: Սպասվում Է, որ այն երկրների ցուցակը, որոնք կազատվեն Իրանի դեմ պատժամիջոցներից, պաշտոնապես կհայտարարվի նոյեմբերի 5-ին, երբ ուժի մեջ կմտնեն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումները:

Թրամփի վարչակազմը նաեւ դիմել Է այդ երկրներին՝ խնդրելով սահմանափակել մյուս տնտեսական կապերն Իրանի հետ, մասնավորապես, կրճատել պատժամիջոցներով չընդգրկված ապրանքների առեւտուրը, ասել Է աղբյուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում