Տարածաշրջանային

Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մարդինի նահանգում խոշոր ահաբեկչության փորձ է կանխվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Տեղեկության համաձայն՝ նահանգի ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում առգրավվել է բեռնատար, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 250 կգ պայթուցիկ նյութեր:

Ոստիկանական գործողությունների ընթացքում ձերբակալվել է 5 մարդ:

Ձերբակալվածների անունները և այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում