2018 թվականի սկզբից ի վեր աշխարհում ԶԼՄ-ների հարյուրից ավելի աշխատողներ են զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի սկզբից ի վեր հարյուրից ավելի լրագրողներ ու ԶԼՄ-ների աշխատողներ են զոհվել աշխարհի 36 երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին Ժնեւում հայտարարել Է Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությունը, որը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանը՝ անկախ հետաքննություն անցկացնել եւ պատասխանատվության ենթարկել այդ հանցագործությունների մեղավորներին:

«Ընթացիկ տարվա 10 ամսվա ընթացքում սպանված լրագրողների թիվն արդեն գերազանցել Է անցած տարվա տվյալները: Հունվարից ի վեր 106 լրագրողներ ու ԶԼՄ-ների աշխատողներ են սպանվել 36 երկրներում»,- նշել Է PEC-ը, հիշեցնելով, որ ամբողջ 2017 թվականին 99 նման սպանություն Էր գրանցվել: Այս տարի զոհերի թվով առաջին երեք տեղերն զբաղեցնում են Աֆղանստանը (17), Մեքսիկան (15) եւ Եմենը (8): Այս տվյալների հրապարակումը նվիրված Է նոյեմբերի 2-ին նշվող Լրագրողների դեմ հանցագործությունների համար անպատժելիության դադարեցման միջազգային օրվան: Ինչպես հայտարարել Է PEC-ի գլխավոր քարտուղար Բլեզ Լամպանը, «անպատժելիության դեմ պայքարը մարդու իրավունքների համար պայքարի կենտրոնում Է»:

Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությունն ունի ՄԱԿ-ին առընթեր կոնսուլտատիվ կարգավիճակ: Վիճակագրության մեջ, որը վարում Է կազմակերպությունը, արտացոլված են լրագրողների սպանության դեպքերը մասնագիտական պարտականությունները կատարելիս: Տեղեկատվության աղբյուր են ծառայում մամուլի, ՄԱԿ-ի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հաղորդագրությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին