Միջազգային

Հայտարարվել են 2018 թվականի լավագույն սարսափ-ֆիլմերը

1 րոպեի ընթերցում

Հայտարարվել են 2018 թվականի լավագույն սարսափ-ֆիլմերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսը կազմել Է լավագույն սարսափ-ֆիլմերի վարկանիշը, որոնք վարձույթում հայտվել են 2018 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Առաջին տեղը բաժին Է հասել ռեժիսոր Արի Ասթերի «Ռեինկառնացիա» հորրորին: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Ջոն Կրասինսկու «Խաղաղ վայր» ֆիլմը:

Առաջատարների եռյակը եզրափակել Է Բութս Ռայլիի «Ներեցեք անհանգստացնելու համար» կինոնկարը: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Դեւիդ Գորդոն Գրինի «Հելլոուին» ֆիլմը, իսկ հինգերորդը՝ Ալեքս Հառլենդի «Աննիգիլյացիա» կինոնկարը: Անցած շաբաթ IndieWire հրատարակությունը կազմել Էր պատմության մեջ լավագույն սարսափ-ֆիլմերի ցուցակը: Վարկանիշը գլխավորել Էր Սթենլի Քուբրիկի «Լուսապսակ» ժապավենը, որը նկարահանվել Է Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում