Հասարակական

Արմեն Սարգսյանն ու Արմեն Գրիգորյանն այցելել են հանրահայտ World of Tanks խաղի մշակող ընկերություն

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ու Արմեն Գրիգորյանն այցելել են հանրահայտ World of Tanks խաղի մշակող ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Մինսկում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են համակարգչային խաղերի արտադրության ոլորտում հանրահայտ Wargaming ընկերություն, որը հայտնի World of Tanks խաղի մշակողն է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով նույնպես պատվիրակության կազմում է:

«Երեկ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում այցելեցի նաև համակարգչային խաղերի արտադրության ոլորտում հանրահայտ Wargaming ընկերություն, որը հայտնի World of Tanks խաղի մշակողն է: Ընկերության ղեկավարությունը մեզ ներկայացրել է գործունեության ուղղությունները, իրենց հաջողության պատմությունն ու զարգացման ծրագրերը»,- գրել է Գրիգորյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում