Հայաստանն ու Բելառուսը պետք է ամրապնդեն գիտական համագործակցությունը. Արմեն Սարգսյան

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԲԵԼՏԱ: Հայաստանը և Բելառուսը պետք է ակտիվացնեն գիտական համագործակցությունը թվային և լազերային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, միջուկային էներգիայի օգտագործման և դեղագործության ոլորտներում: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վլադիմիր Գուսակովի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ:

Արմեն Սարգսյանի կարծիքով` հեռանկարային ուղղությունների թվում են նաև կենսատեխնոլոգիայի, գենետիկայի, էլեկտրոնիկայի, սննդի արտադրության ոլորտներում հետազոտությունները: «Այս ուղղություններով մենք կարող ենք միասին ուղիղ աշխատել»,- ընդգծել է նախագահը:

Արմեն Սարգսյանը տպավորվել է Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի գիտական գործունեության արդյունքներով, հատկապես, տիեզերական հետազոտության, օբյեկտների, արտադրանքի և ծառայությունների ավտոմատ նույնականացման, էլեկտրոնիկայի ոլորտներում: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջին անգամ Բելառուսի ԳԱԱ այցելել է երիտասարդ տարիքում` 1976 թվականին, երբ մասնակցել է ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսի աշխատանքներին: «Մեր երկրների գիտությունների ակադեմիայի միջև բարեկամությունը ունի հսկայական արժեք»,- ասել է նա:

Հայերեն English Русский

ՇՀԿ-ն Հայաստանի համար նպաստավոր հարթակ է քաղաքական և տնտեսական կապերն այլ երկրների հետ զարգացնելու համար. չինագետ

Այս պահին ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծման համար առարկայական որևէ նախադրյալ չկա. քաղաքագետի վերլուծությունը

Եվրոպական ինդեքսները նվազել են - 01/09/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 01/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 01/09/26

Նավթի գներն աճել են - 01/09/26

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ