Գերմանիայում նախկին սանիտարը խոստովանել Է ավելի քան 100 պացիենտների սպանությունը. NTV
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին սանիտար Նիլս Հյոգելը խոստովանել Է Գերմանիայում ավելի քան 100 պացիենտների սպանությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 30-ին հայտնել Է NTV հեռուստաալիքը:
Գործը հետաքննում Է Օլդենբուրգ քաղաքի դատարանը: Ըստ հետաքննության տվյալների, մեղադրյալը սիրտ-անոթային հիվանդությունների դեմ դեղորայքի պահանջվածից ավելի մեծ չափաբաժին Է ներարկել ծանր հիվանդ մարդկանց: Ավելի վաղ նա ցմահ բանտարկության Էր դատապարտվել այն բանից հետո, երբ խոստովանել Էր մի քանի պացիենտների սպանությունը: Հյոգելն աշխատել Է Դելմենհորսթ եւ Օլդենբուրգ քաղաքների կլինիկաներում: Հետաքննությունը պարզել Է, որ նա պատասխանատվություն Է կրում առնվազն 106 մարդու մահվան համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский