Միջազգային

Բելգիայում ստուգելու են Քադաֆիի սառեցված հաշիվներից միջոցների դուրսբերման տվյալները

2 րոպեի ընթերցում

Բելգիայում ստուգելու են Քադաֆիի սառեցված հաշիվներից միջոցների դուրսբերման տվյալները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում հետաքննությունը պարզում Է ենթադրվող մի քանի միլիարդ եվրոյի ճակատագիրը, որն անհետացել Է Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիին պատկանող հաշիվներից. մամուլում կասկածներ են հայտնվում, որը փողերը կարող Էին օգտագործվել Լիբիայում տարբեր խմբավորումների ֆինանսավորման համար: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտնել Է RTBF հեռուստառադիոընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2011 թվականին Մուամար Քադաֆիի զոհվելուց հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սառեցրել Էր լիբիական ակտիվները: Բելգիայում այդ միջոցները սառեցվել Էին չորս բանկերում: Սակայն, ինչպես պարզվել Է ավելի ուշ, այդ ակտիվներից տոկոսները եւ շահութաբաժինները սառեցված չեն եղել: RTBF-ի տեղեկատվության համաձայն, «2012 թվականից ի վեր, հաշիվներից հանվել Է 3-ից մինչեւ 5 միլիարդ եվրո», եւ ոչ ոք ստույգ չգիտե՝ ում Է այն բաժին հասել եւ որտեղ Է հայտնվել:

RTBF-ն վկայակոչում Է այն դոսիեին մոտ կանգնած անանուն մի աղբյուր, որը պնդում Է, թե խոսքը կարող Է լինել «յոթ տարի տեւած քաղաքացիական պատերազմի հնարավոր ֆինանսավորման մասին, որը հանգեցրեց խոշոր միգրացիոն ճգնաժամի»:

Գործը վարում Է դատական քննիչ Միշել Կլեզը, նա պետք Է պարզի, թե ինչ են եղել փողերը եւ ինչ նպատակների համար են դրանք ծախսվել: Այս պատմությամբ հետաքրքրվել են նաեւ դաշնային պատգամավորները, որոնք քննարկում են այն փորձագետներին լսումների կանչելու հնարավորությունը, որոնք ավելի վաղ ՄԱԿ-ի զեկույցներից մեկում հայտարարել են լիբիական սառեցված միջոցներից տոկոսների մի մասը հօգուտ Libyan Investment Authority սուվերեն հիմնադրամի հանելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում