Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը նոր գլխամասային գրասենյակ ունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում հանդիսավորապես բացվեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխամասային գրասենյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետիպաշտոնակատար Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը և Հայաստանում գիտության դերի բարձրացումը մեզ համար առաջնահերթություն են: Մեր ռազմավարական մոտեցումն է, որ տնտեսության բոլոր ճյուղերում տեխնոլոգիաների ներդրումը և թվայնացումը խթանվեն»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը:

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը շնորհավորեց բոլորին այս իրադարձության կապակցությամբ՝ նշելով, որ սա գիտության և տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա տարիների ընթացքում կարևոր մեկնարկներից մեկն է:

Բացման պաշտոնական մասին հաջորդեց ծառատունկ: Այնուհետև ներկաները շրջեցին FAST-ի գլխամասային գրասենյակում:

FAST-ի գլխամասասային գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը կհաջորդի «Նախագծելով էվոլյուցիան» խորագիրը կրող Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF), որը տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը Հայաստանի ազգային պատկերասրահում:

Հայերեն

Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Մոսկվան կարծում է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները պետք է ամրապնդվեն գործողություններով

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակը

ՀՀ ԱԺ նախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

ՀՊՏՀ-ի կազմակերպած այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցել է ավելի քան 70 գործատու

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Բարբարա Բումանն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին

Հայաստանում բժիշկների գործունեության համար լիցենզավորումը և քննությունը դառնում է պարտադիր՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համադրելի չափանիշներով

Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց