Մարիամ Մերաբովան Հայաստանում հանդես կգա «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարիամ Մերաբովայի համերգին Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունց) հեղինակային մեկնաբանությամբ կներկայացվեն համաշխարհային ջազի դասական գործեր, ինչպես նաև Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Մարկ Ֆրադկինի, Ժորժ Կարվարենցի, Արմեն և Լևոն Մերաբովների երգերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, համերգային երեկոն կանցկացվի նոյեմբերի 29-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

Համերգի ընթացքում ելույթ կունենա «Miraif» նախագծի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար և կոմպոզիտոր Արմեն Մերաբովը:

«Երջանկության 100 ժամ» համերգային ծրագիրը հեղինակային երգի և համաշխարհային հիթերի, սովետական երգի ոսկե ֆոնդի սիրված մեղեդիների, ինչպես նաև հոլիվուդյան հիթերի համադրությունն է:

Մարիամ և Արմեն Մերաբովների առաջին մենահամերգը Հայաստանում տեղի է ունեցել 2011 թվականին: 2013-ին նրանք մասնակցել են Էմիլ Կարատի կազմակերպած «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնին, հանդես են եկել «Ջազի օր երեկոյին»: 2015-ին Մարիամ Մերաբովան հաջողված համերգային շրջագայությամբ հանդես է եկել Հայաստանում և Արցախում:

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը