Մշակույթ

Հայտարարվել է սարսափների ժանրում պատմության մեջ լավագույն ֆիլմը

1 րոպեի ընթերցում

Հայտարարվել է սարսափների ժանրում պատմության մեջ լավագույն ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IndieWire հրատարակությունը Սթենլի Կուբրիկի «Լուսապսակ» կինոնկարը ճանաչել Է որպես սարսափների ժանրի լավագույն ֆիլմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կինոնկարը նկարահանվել Է «սարսափների արքա» Սթիվեն Քինգի ստեղծագործության հիման վրա՝ Ջեկ Նիկոլսոնի մասնակցությամբ: Ավելի ուշ գրողը ֆիլմը որակել Է որպես իր գրքերի վատագույն Էկրանավորումներից մեկը: Գլխավոր հերոսը՝ Ջեկ Թորենսը, ժամանում Է Էլեգանտ «Օվեռլուք» մեկուսի հյուրանոց, որպեսզի մեռյալ սեզոնում տեսուչ աշխատի իր կնոջ եւ որդու հետ միասին, բայց հյուրանոցում սկսում են տարօրինակ բաներ կատարվել:

Սարսափների ժանրի լավագույն տասնյակում նաեւ տեղ են գտել «Տեխասյան կոտորած՝ բենզասղոցով», «Ռոզմարիի զավակը», «Սատանա քշողները», «Հելոուին», «Պսիխո», «Աչքեր՝ առանց դեմքի», «Ինչ-որ բան», «Օտարը» եւ «Կենդանի մեռյալների գիշերը» ֆիլմերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում