Պաշտոնական

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում առաջիկա ընտրական գործընթացներին առնչվող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կարիքների գնահատման առաքելությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում