Թրամփը դատապարտել Է բռնությունը եւ ամերիկացիներին կոչ Է արել խնդիրները լուծել ընտրությունների օգնությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել Է բռնության կիրառումը որպես քաղաքական հակառակորդների վրա ճնշման մեթոդ եւ ամերիկացիներին կոչ Է արել գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները կարգավորել՝ նոյեմբերի 6-ին մասնակցելով Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին: Միացյալ Նահանգների ղեկավարն այս մասին հայտարարել Է հոկտեմբերի 24-ին Վիսկոնսինի նահանգում կայացած հանրավաքում: Նրա ելույթը հեռարձակել Է C-SPAN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կա մեր տարաձայնությունները վերացնելու միայն ու միայն մեկ միջոց. դա խաղաղ քվեարկությունն Է ընտրատեղամասերում»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը: Թրամփը նաեւ հորդորել Է Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներին՝ դադարեցնել քաղաքական գործիչների վրա հարձակումներն ընտրությունների նախաշեմին: «Զանգվածային լրատվամիջոցները նույնպես պետք Է պատասխանատվություն դրսեւորեն եւ հարգալից տոն պահպանեն, ինչպես նաեւ դադարեցնեն անվերջ թշնամանքը եւ մշտական բացասական ու հաճախ անհիմն հարձակումներն իրենց նյութերում»,- ասել Է նա:

Ավելի վաղ Գաղտնի ծառայությունը հայտնել Է, որ կալանել Է երկու պայթուցիկ սարք, որոնք փոստով առաքվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Եվս մեկ ենթադրյալ պայթուցիկ սարք Է ստացվել Նյու Յորքում Time Warner Center-ի շենքում, որտեղ գտնվում Է CNN հեռուստաալիքի գրասենյակը: Այն հասցեագրված Է եղել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանին: Նույն օրը Ֆլորիդայի նահանգում տարահանվել Է կոնգրեսական Դեբի Վասերման Շուլցի գրասենյակը, որտեղ նույնպես նման ծանրոց Է ստացվել:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն նույնպես հայտարարել Է, որ իր համար կասկածելի ծանրոց Է եկել, բայց շուտով պարզվել Է, որ այն շինծու Է եղել: Նաեւ ծանրոցներ են ստացել դեմոկրատ կոնգրեսական Քամիլա Հարիսի ընդունարանը, որը գտնվում Է San Diego Tribune թերթի հետ նույն շենքում, CNN հեռուստաալիքը եւ «Բաց հասարակություն» կազմակերպության կենտրոնակայանը: Հոկտեմբերի 22-ին պայթուցիկ սարք Է գտնվել փոստարկղում՝ Նյու Յորքի նահանգում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան մոտ: Եվս մեկ կասկածելի փաթեթ Է հայտնաբարվել Մերիլենդում Կոնգրեսի փոստային տեսակավորման հիմնակայանում: Այդ գրոհների հետաքննությունն այժմ առաջնահերթություն Է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ամար, հաղորցդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը