Քաղաքականություն

Փաշինյանը կոչ է անում հոգեբանորեն պատրաստվել Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտմանը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը կոչ է անում հոգեբանորեն պատրաստվել Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից կոչ արեց հոգեբանորեն պատրաստվել Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ՀՀ վարչապետը շեշտեց՝ որևէ մեկը չկասկածի, որ Մարտի 1-ի գործը մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է:

«Ես բոլորիս կոչ եմ անում հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչը, ես համոզված եմ՝ առաջիկայում կիմանաք»,- նշեց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում