Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձ կատարել ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանը: Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ընդգծել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի դերը եւ նշել, որ Պետերբուրգի հիմնադրման առաջին իսկ օրվանից հայերն էական նշանակություն են ունեցել քաղաքի մշակութային, քաղաքական ու հասարակական կյանքում՝ ամրացնելով հայ-ռուսական բարեկամությունը: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են առաջիկայում Սանկտ Պետերբուրգում հայազգի հռչակավոր գեներալ Լոռիս-Մելիքովի հուշատախտակի բացումը, որի նախաձեռնողներն են Էդուարդ Շարմազանովը եւ Վյաչեսլավ Մակարովը:

Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահն իր հերթին կարեւորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան