ԸՕ փոփոխությունների քննարկման ԱԺ արտահերթ նիստը կկայանա. անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկման նպատակով հոկտեմբերի 29-ին կկայանա Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրելու ստորագրահավաքին միացել է 35 պատգամավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ստորագրահավաքի նախաձեռնող, «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը ԱԺ բերելու և հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու համար հավաքվել է 35 պատգամավորի ստորագրություն: Ցանկացողներն ավելի շատ էին, բայց քանի որ 27 ստորագրությունը բավարար էր, մենք 35 ստորագրությամբ իմ, Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի, Գևորգ Պետրոսյանի և Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությունն արդեն հանձնեցինք: Դա նշանակում է, որ երկուշաբթի կունենանք արտահերթ նիստ»,-ասաց Զոհրաբյանն ու հույս հայտնեց, որ ՀՀԿ գործընկերները չեն խոչընդոտի:

Նա նշեց, որ օրենսդրական փաթեթում որոշակի տեխնիկական փոփոխություններ կլինեն, բայց առանցքային դրույթները պահպանվելու են:

Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ու ստացավ ընդամենը 56 կող ձայն:

Հայերեն English Русский

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները