ԸՕ-ում փոփոխությունների փաթեթն ԱԺ բերելու նպատակով արտահերթ նիստի համար հավաքվել են անհրաժեշտ քանակի ստորագրություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նախաձեռնությանը միացել են նախատեսվածից շատ թվով պատգամավորներ: ՀՅԴ-ն չի ստորագրել: Սակայն նրանք ասել են, որ կողմ են քվեարկելու»,- ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց՝ ՀՅԴ-ի չստորագրելու պատճառն այն է, որ նրանք ունեին երեք առանցքային առաջարկություն, որոնք չի ընդունվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում:

Անդրադառնալով նրան, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քվեարկության ընթացքում բացակայում էին իրենց չորս պատգամավորները՝ Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանը, Վարդան Ղուկասյանը և Նապոլեոն Ազիզյանը, Զոհրաբյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, եթե լիներ մեկ ձայնի խնդիր նա կգար եւ կքվեարկեր, Վարդան Ղուկասյանը Գյումրիում էր, Հրանտ Մադաթյանը՝ Ղրիմում, իսկ Ազիզյանն առողջական խնդիրներ ուներ:

Զոհրաբյանը վստահեցրեց, որ սպասվելիք արտահերթ նիստում իրենց խմբակցությունից բացականեր չեն ունենալու:

Հոկտեմբերի 23-ի նիստում Զոհրաբյանը հայտարարել էր, որ «Ելք»-ի հետ ստրոգրահավաք են սկսելու, որ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարեն՝ ԸՕ փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու նպատակով:

Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ու ստացավ ընդամենը 56 կող ձայն:

Հայերեն English Русский

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները