Քաղաքականություն

Միքայել Մելքումյանը խորհրդարանական մեծամասնությանը հորդորում է կրկին ԱԺ օրակարգ բերել և ընդունել ԸՕ փոփոխությունները

2 րոպեի ընթերցում

Միքայել Մելքումյանը խորհրդարանական մեծամասնությանը հորդորում է կրկին ԱԺ օրակարգ բերել և ընդունել ԸՕ փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ փոխխոսնակ, « Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանական մեծամասնությանը հորդորեց ԸՕ փոփոխությունները նորից բերել ԱԺ և ընդունել դրանք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ հերթական նիստում:

«Քաղաքական ցանկացած ուժ ի զորու է իր քաղաքական գործունեությունը ծավալել, այդ թվում՝ բոյկոտել, բայց երկրում այնպիսի իրավիճակ է, որ այսօր հիմքեր են դրվում Հայաստանի հետագա զարգացման համար: Կստացվի, կունենանք լավ ապագա: Ներկուսակցական հարցերը անպայման պետք է ստորադասել պետական շահերին: Կոչ եմ անում խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը անպայման գնալ այն քայլին, որ մենք նոր Ընտրական օրենսգիրք ունենանք»,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց՝ սա միայն ընտրություն անցկացնելու խաղի կանոն չէ, սա ապագա իշխանության որակի բարելավման լրջագույն խնդիր է: Պատգամավորը հիշեցրեց՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորների մեծ մասը ելույթներ չի ունենում ԱԺ-ում:

Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ու ստացավ ընդամենը 56 կող ձայն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում