Մհեր Գրիգորյանն անհնար է համարում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումից արդյունքներ չստանալը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը, որը սկիզբ է դնում գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նախ հիշեցրեց, որ Իրանի հետ համաձայնագիրը, թեև ժամանակավոր է, սակայն դա չի նշանակում, որ այն ժամանակավոր էլ մնալու է. գործընթացը մեկնարկային փուլում է և շարունակում է զարգանալ: «Մենք սրանով Հայաստանի միջոցով 80 միլիոն բնակչությամբ հսկայական շուկա դուրս գալու հնարավորություն ենք ստանում: Սրանից ինչ-որ արդյունք չստանալն ուղղակի անհնար է»,- նշեց Մհեր Գրիգորյանը:

Նա նաև հավելեց, որ Հայաստանն ունի առևտրի GSP+ համակարգ, GSP արտոնյալ ռեժիմներ ունի Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի: «Ես կարծում եմ, որ այս ամենը ճիշտ համատեղելու դեպքում մենք կարող ենք հսկայական արդյունքներ ստանալ: Ես ենթադրում եմ, որ ԵԱՏՄ անդամ երկրների գործարար համայնքները սա անպայման հաշվի կառնեն և արդյունքում կօգտագործեն ինչպես առևտրային արբիտրաժի ձևաչափով, այնպես էլ երկկողմ հարաբերությունների ձևաչափով»,- ասաց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի և Իրանի սահմանին ստեղծվել է հայ-իրանական համատեղ ազատ տնտեսական գոտի, որը նույնպես արդյունքներ է տալիս: «Մենք այս ամենին մշտապես կհետևենք և կտեսնենք, թե ինչ ուղղություններով է պետք բարձրացնել զարգացման, խոչընդոտների, գործընթացների պարզեցման և այլ հարցեր»,- նշեց նա:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը կարծիք հայտնեց, որ մինչև տարեվերջ, երբ կավարտվի համաձայնագրի վավերացումը, գործընթացը կսկսվի: «Բնականաբար, դրանից կսկսի օգտվել հայկական բիզնեսը, իսկ հետո ենթադրում եմ, որ ակտիվորեն կմիանա նաև Միության բիզնես հանրությունը»,- ընդգծեց նա:

Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ հարաբերությունների այդ մակարդակում մեծ է և՛ արտահանման, և՛ ներմուծման ներուժը: Նա շեշտել է, որ հիմնական արդյունքները պետք է ստանալ ոչ միայն Եվրասիական տնտեսական միության և Իրանի երկկողմ հարաբերությունների արդյունքում, այլ նաև համատեղ բիզնես մոդելների միջոցով, որոնք Միությունը կկապեն Եվրոպայի հետ, Իրանի հետ և այլն:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն