Հասարակական

Քաղաքամայր Երևանը տոնում է 2800-ամյա հոբելյանը.  «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները մեկնարկում են մարաթոնով

6 րոպեի ընթերցում

Քաղաքամայր Երևանը տոնում է 2800-ամյա հոբելյանը.  «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները մեկնարկում են մարաթոնով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովրդի հպարտությունը՝ Հռոմից էլ հին Երևանն այս տարի նշում է հիմնադրման 2800-ամյակը: Ավանդույթի համաձայն` ամեն տարի երևանցիները՝ քույր քաղաքների և բարեկամ երկրների քաղաքների պատվիրակությունների հետ մեծ շուքով են տոնում իրենց սիրելի քաղաքի օրը, նրան երգեր ձոնում, հետաքրքիր միջոցառումներ կազմակերպում: Այս տարին բացառություն չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 21-ին՝ տոնական օրվա վաղ առավոտյան հանդիսությունները կմեկնարկեն Ստեփան Շահումյանի հրապարակից՝ Երևանյան մարաթոնով:

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում «Բազմազգ Երևան» խորագրով միջոցառումը կհամախմբի ազգային փոքրամասնությունների կատարողներին, որոնք հանդես կգան համերգով Անգլիական այգում:

Կիրովի անվան մանկական զբոսայգում կանցկացվի «Արևային Երևան» տոնական մանկական ծրագիրը, «Տոնական Երևան» խորագրով փողային նվագախմբերի շքերթը կմեկնարկի Ազատության հրապարակից, կանցնի Թումանյան, Մաշտոց, Ամիրյան փողոցներով և կհասնի Հանրապետության հրապարակ:

Միջոցառումների կարևոր մասն է կազմում նաև «Դասական երաժշտության հարթակ»-ը, որը կգործի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց:

Երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող խմբերին բեմահարթակ կտրամադրվի Հյուսիսային պողոտայում: Կանցկացվեն նաև ազգային երգ ու պարի, ջազ, ռոք երաժշտության համերգային ծրագրեր: Նորաձևության երկրպագուները հնարավորություն կունենան նորովի ընկալել հայկական տարազն՝ «Ուրարտուից մինչև օրս» խորագրով ցուցադրությունը դիտելով:

«Էրեբունի-Երևան 2800»-ի գալա համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում և կեզրափակվի գեղեցիկ հրավառությամբ:

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այդ օրը տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում:

Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել էՎանի թագավորության արքաԱրգիշտի Ա-նմ.թ.ա. 8-րդ դարում՝Էրեբունի անվամբ։ Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին-Բերդի բլրի վրա գտնված մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է. «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամի երկրների: Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր...»։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին ենԹեշեյբանին և Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում: Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ մարդը Երևանում բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ: Ըստ ժողովրդական ավանդության՝ Երևանը կապվում էՆոյիանվան հետ. Նոյն է այդպես կոչել այն ցամաքը, որն առաջինն է նկատել ջրհեղեղից հետո:

էրեբունին Աքեմենյան շրջանում (մինչև մ.թ.ա. 330 թվական) դառնում է Հայաստանի հյուսիսային հատվածի վարչական կենտրոնը, Հայոց թագավորության շրջանում մայրաքաղաք են դառնում այլ քաղաքներ։ Յոթերորդ դարում Երևանը գրավում են արաբները։ Քաղաքը 850 թվականին ազատագրում է Հայոց իշխան, հետագայում թագավոր Աշոտ Բագրատունին և այստեղ բերդ կառուցում։ 14-րդ դարի վերջերին թյուրքական ցեղերը, թափանեցելով Հայաստան, հիմնում են Երևանի կուսակալությունը։ Երկիրը դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ, Երևանի կուսակալությունը անցնում է պարսկական տիրապետության տակ՝ այնուհետև դառնալով Երևանի խանություն։ Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, 1828 թվականին Ռուսական կայսրության կազմում ձևավորվում է Երևանի նահանգը։ 1913 թվականին Երևանի բնակչությոան թիվն անցնում է 35 հազարից. քաղաքում կար էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, հեռախոսակապ, գործում էր մի քանի արդյունաբերական ձեռնարկություն, էլեկտրական տրամվայ։

Ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոն եղած Երևանը դառնում է 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը. Երևանում բնակություն են հաստատում հարյուրավոր հայեր՝ ոչ միայն Արևելյան, այլև Արևմտյան Հայաստանից: 1920-ին Երևանը դառնում է Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը, որտեղ հաջորդ տասնամյակներում մեծ աշխատանք է կատարվում քաղաքի ընդլայնման, ենթակառուցվածքների ստեղծման, արդյունաբերական և այլ ոլորտների ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ։1991 թվականին հայ ժողովուրդը կրկին նվաճում է անկախ ապրելու իրավունքը, և Հայաստանի երրորդ հանրապետության մայրաքաղաք Երևանը շարունակում է քաղաքաշինական զարգացումը։ Այժմ քաղաքամայր Էրեբունի-Երևանն իր դիմագիծն ունեցող եվրոպական քաղաք է, որտեղ իշխում է հայ բազմադարյա ճարտարապետության շունչը, և կան բազմաթիվ, տարբեր դարաշրջանները ներկայացնող պատմամշակութային հուշարձաններ և շենքեր, որտեղ ապրում են արդեն նոր Հայաստանում արարող և ստեղծագործող երևանցիները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

Երևան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Երևան

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Երևան

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Պատահար

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Իրավունք

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Երևան

Երևանում սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան

Երևան

Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետը ԱԶԲ-ի հետ արդյունավետ գործընկերությունը հարմարավետ քաղաք ունենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարում

Երևան

Երևանի քաղաքապետը ԱԶԲ-ի հետ արդյունավետ գործընկերությունը հարմարավետ քաղաք ունենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարում

Օրենբուրգի և Երևանի միջև ուղիղ չվերթները կվերականգնվեն

Ռուսաստան

Օրենբուրգի և Երևանի միջև ուղիղ չվերթները կվերականգնվեն

Երևանի քաղաքապետն ու Հայաստանում Կանադայի դեսպանը պայմանավորվել են նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին

Երևան

Երևանի քաղաքապետն ու Հայաստանում Կանադայի դեսպանը պայմանավորվել են նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում