Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Հայկական միացյալ հիմնադրամին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Հայկական միացյալ հիմնադրամին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ուղերձում ասված է. «Հայկական միացյալ հիմնադրամն իրականացրել եւ իրականացնում է Հայաստանի եւ Սփյուռքի համար կենսական կարեւորություն ներկայացնող ծրագրեր, որոնք արժանի են ամենայն երախտագիտության։ Հայկական յոթ կառույցների ջանքերի համախմբումն ընդգծում է իրագործված ծրագրերի կարեւորությունն ու նպատակամղված բնույթը: Հիմնադրամը ձեռք է մեկնել Հայաստանին մեր երկրի համար ճգնաժամային իրավիճակներում։ Այսօր, երբ հիմնադրամի օգնությունների ընդհանուր ծավալը հասնում է կես միլիարդ ԱՄՆ դոլարի, պետք է արժանին հատուցել Հայկական միացյալ հիմնադրամի ղեկավարներին, աշխատակիցներին եւ, իհարկե, բարերարներին իրենց կատարած հսկայական եւ արդյունավետ աշխատանքի համարե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում