ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տողեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացանք Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի եւ վիրավորների պատճառ դարձավ:
Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ մաղթում շուտափույթ ապաքինում տուժածներին»: