Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին: Հանդիպմանը ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ երկու կողմերի համատեղ ջանքերը և հույս հայտնել, որ Թոմաս Մայր-Հարթինգի այցը ևս մեկ խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու համար: Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգային հարցերին, խոսել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին:

«Որպես Հայաստանի առանցքային գործընկեր՝ Եվրոպական միությունը պատրաստակամ է աջակցելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին միտված Հայաստանի ջանքերին՝ ի շահ ՀՀ քաղաքացիների: Մենք ակնկալում ենք արդյունավետ առաջընթաց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներում»,- հանդիպման ընթացքում նշել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ՝ երկուստեք կարևորելով դրանց հետևողական իրականացումը երկրի կայուն զարգացման տեսանկյունից:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն