Արփինե Հովհանիսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին
1 րոպեի ընթերցում
![Արփինե Հովհանիսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/10/951185.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են միջպետական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարներին, ներհայաստանյան վերջին զարգացումներին առնչվող հարցերի: