Միջազգային

Իրաքում ավելի քան 110 հազար մարդ է թունավորվել խմելու ջրից

1 րոպեի ընթերցում

Իրաքում ավելի քան 110 հազար մարդ է թունավորվել խմելու ջրից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Բասրայի նահանգում 111 հազար մարդ Է թունավորվել անորակ խմելաջրից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին այս մասին հայտնել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները: Տուժածների թվում Է Իրաքում Եվրամիության դեսպան Ռամոն Բլեկուան:

Օգոստոսի սկզբին երկրի այդ հարավային նահանգում սուր խնդիր Էր ծառացել՝ կապված ջրի պակասի եւ բնակչությանն ԷլեկտրաԷներգիայի մատակարարումների ընդհատումների հետ: Դրա հետեւանքով տեղի բնակիչները դուրս Էին եկել բողոքի ակցիաների, որոնք վերաճել Էին անկարգությունների: Այն ժամանակ զոհվել Էր 10 մարդ, հրկիզվել Էին քաղաքական կուսակցությունների գրասենյակներ, պետական հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների կենտրոնակայանները, ինչպես նաեւ շիաների ռազմականացված կազմավորումների մասնաճյուղերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում