ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պաշտպանության նախարարության բարեփոխումների ընթացքն է քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են հանրապետության վարչապետը, պաշտպանության նախարարը, Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահն ասել է, որ իրականացվող բարեփոխումները հիմնականում ուղղված են պաշտպանության նախարարության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացմանը, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանն ու ռեսուրսների օպտիմալ օգտագործմանը: Նշելով, որ աշխատանքը նորմալ ընթացքում է, երկրի ղեկավարը կարեւորել է որոշ կոնցեպտուալ հարցերի վերաբերյալ վերջնական համաձայնությունը, ինչը թույլ կտա ավելի արագ առաջ շարժվել: Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են հատուկ քաղաքացիական ծառայության մասին օրենքի նախագծին, որը նախատեսվում է ընդունել մինչեւ տարեվերջ: Ամփոփելով խորհրդակցությունը` Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ առաջիկայում սպասվում է մեծ աշխատանք եւ հանձնարարել է գործել սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Հայերեն

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26